«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում (ուղիղ)
Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:
Հիշեցնենք, որ նախօրեին ընդդիմադիրները Ազատության հրապարակից երթով շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա եւ հայտարարել, որ շուրջօրյա ակցիա են իրականացնում այստեղ: Նրանք վրաններ ու վառարաններ են տեղադրել եւ գիշերել պողոտայում:
Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նրանք երթ են անցկացրել Երեւանի փողոցներում: Շարժման ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: