Ալիև. Հենց Փաշինյանն է եղել երկկողմ շփումների նախաձեռնողը
Հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է եղել ԼՂ հարցով իր սադրիչ հայտարարություններից հետո երկկողմ շփումների նախաձեռնողը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«ՀՀ վարչապետի հետ իմ շփումները դադարել են նրա սադրիչ հայտարարություններից հետո: Չնայած հենց նա է եղել մեր շփումների նախաձեռնողը: Նա խոստացել է ջանքեր գործադրել հակամարտությունը կարգավորելու համար»,-ասել է Ալիեւը արտասահմանյան եւ տեղական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը ընդառաջել է ՀՀ վարչապետին: