Մատվիենկոն եւ Միրզոյանը քննարկել են Երեւանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Երեւանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Այս մասին հայտնում է ՌԴ ԴԽ մամուլի ծառայությունը:
ԴԽ նախագահը նշել է, որ տեղի ունեցած իրադարձությունները Ռուսաստանում դիտարկում են որպես ներքին, ու իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հույս ունեն: