Պատվաստանյութեր մշակող ամերիկյան ընկերությունները համավարակի ֆոնին փորձերի համար լաբորատոր կապիկների պակաս ունեն
Ամերիկյան պատվաստանյութեր մշակողները, ինչպիսիք են Moderna-ն և Johnson & Johnson-ը, փորձեր կատարելու համար կապիկների պակաս ունեն, հայտնում է The New York Times-ը:
Հաղորդվում է, որ ճգնաժամի պատճառը նախկինում Չինաստանից վայրի կենդանիների ներմուծման արգելքն է: Ներմուծման շրջանակներում ամերիկացի գիտնականներին էին մատակարարվում փորձարարական մակակներ։ Միևնույն ժամանակ, ինչպես պարզվել է, ԱՄՆ-ում կենդանաբանական այգու սեփական պահուստներ չկան:
Հրապարակումը մեջբերել է Bioqual-ի գործադիր տնօրեն Մարկ Լյուիսին, որը պատասխանատու էր Moderna-ին և Johnson & Johnson-ին կապիկների մատակարարման համար: Նա խոստովանել է, որ լուրջ մրցակցություն է առաջացել տասնյակ մատակարարների միջև և իր ընկերությունն ի վերջո պարտվել է, քանի որ չէր կարող ժամանակին ապահովել հաճախորդներին: Իր հերթին, այս իրավիճակը «կապիկների ռազմավարական պաշար» ստեղծելու մասին խոսակցությունների առիթ է դարձել:
ԱՄՆ-ում այժմ կա ընդամենը 25 հազար լաբորատոր կապիկ, որոնք գտնվում են յոթ կենտրոններում: Նրանցից 600-ից 800-ն արդեն ծառայել են գիտությանը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու նպատակով: Սակայն իրավիճակը սրվում է, ինչը կապված է կորոնավիրուսի մուտացված նոր շտամների հայտնաբերման հետ։
Պարզաբանվում է, որ համավարակից առաջ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տրամադրել էր 33 818 պրիմատների ավելի քան 60 տոկոսը՝ հիմնականում «լայնաքիթ կապիկներ», որոնք ներմուծվել են 2019 թվականին:
New York Times-ը հիշեցնում է, որ մինչ 1978 թվականը Հնդկաստանն ԱՄՆ–ի հիմնական մատակարարն էր այս հարցում: Այնուամենայնիվ, արտահանումը դադարել է մամուլում տեղի ունեցած արտահոսքից հետո այն մասին, որ կենդանիներն օգտագործվում են ռազմական փորձերի ժամանակ: