Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը օգնել են վերանորոգել Տեխասում կանանց ապաստարանի` փոթորկից փլուզված տանիքը
Անցած շաբաթվա հզոր ձմեռային փոթորկի պատճառով մեծ վնասներ կրած Տեխաս նահանգում գտնվող կանանց ապաստանը օգնություն է ստացել անսպասելի բարերաներից, գրում է CNN-ը:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը կիրակի Դալլասում զարմացրել են Genesis Women's Shelter & Support կազմակերպության շահառուներին՝ ապաստարանի տանիքը վերանորոգելու և այլ հրատապ կարիքների համար նվիրատվություն տրամադրելով:
Նշվում է՝ կազմակերպությունը կենսական նշանակություն ունի այն մարդկանց համար, որոնք նախկինում ընտանեկան բռնության զոհ են դարձել: Ապաստարանը ժամանակավոր բնակության վայր է այն բոլոր միայնակ կանանց համար, որոնք ֆինանսապես ի վիճակի չեն ապահովել իրենց ընտանիքներին:
Հիշեցնենք՝ փետրվարի 11-ին շինության տանիքը վնասվել էր ԱՄՆ-ում ուժեղ փոթորկի պատճառով: Բացի այդ, վնասվել էին շենքի մի քանի խողովակները: Բնական աղետի պատճառով վերջին 35 տարում առաջին անգամ կազմակերպությունը ստիպված է եղել փակել իր դռները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մեծ Բրիտանիայի արքայազնը և Մեգան Մարքլը թագավորական պարտականությունները վայր դնելուց հետո տեղափոխվել են ԱՄՆ և բնակություն հաստատել Կալիֆոռնիա նահագնում: Զույգը վերջերս հայտարարել էր, որ սպասվում է երկրորդ երեխայի ծննդին: