Ավստրալիան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջինը կվերացնի Boeing 737 MAX-ի թռիչքի արգելքը
Ավստրալիայի ավիացիոն կարգավորիչն այսօր հայտարարել է, որ կվերացնի Boeing Co 737 MAX ինքնաթիռների չօգտագործմամբ պայմանավորված ավիահաղորդակցության երկամյա արգելքը, գրում է Reuters-ը:
Նշվում է՝ Ավստրալիան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դարձել է առաջին երկիրը, որը նման որոշում կկայացնի:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Բրազիլիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կարգավորիչները ևս որոշում են կայացրել թույլատրել ինքնաթիռների թռիչքը՝ տեխնիկական փոփոխությունների, վերազինումների և օդաչուների լրացուցիչ դասընթացներից հետո: Սակայն բազմաթիվ երկրներ դեռևս արգելում են ինքնաթիռի կիրառումը։ Չինաստանն առաջին պետությունն էր, որը 2019 թվականին արգելել է ինքնաթիռի թռիչքն իր օդային տարածքով և դեռևս հայտնի չէ, թե այն երբ կվերականգնվի։
Չինաստանում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, Թաիլանդում, Հնդկաստանում և Ֆիջիում ավիաընկերությունները շահագործում էին 737 MAX ինքնաթիռները՝ մինչև դրանց վթարները, որոնցից առաջինը տեղի է ունեցել 2018 թվականին Ինդոնեզիայում։
Ընկերության փոխնախագահ Դարեն Հալսթն այս առնչությանբ նշել էր, որ ինքը լավատեսորեն է տրամադրված և կարծում է, որ ինքնաթիռի պահանջարկը 2021–2039 թվականներ համար կանցնի 4400–ը, որը կարժենա ավելի քան 710 միլիարդ դոլար։