Ավստրալիայում սարդերը «ներխուժել են» բնակչի տուն և ծածկել 1,5-մետրանոց պատը (տեսանյութ)
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ավելի քան 50 սարդ «ներխուժել է» տներից մեկը և գրեթե ամբողջությամբ ծածկել ննջասենյակի 1,5-մետրանոց պատը, գրում է Mirror-ը:
Նշվում է՝ տան բնակիչներն ընդհանրապես չեն վախեցել միջատների առկայությունից: Նրանք անգամ նրանց բնորոշել են որպես «գեղեցիկ արարածներ»:
Ըստ նախնական ենթադրությունների՝ միջատները «հանթսմեն» տեսակի սարդի ձագեր են եղել: Չնայած նրանց մազոտ և խոշոր տեսքին, այս կենդանատեսակներն այնքան էլ թունավոր չեն: Նրանց խայթոցը մարդու մոտ ուղղակի կարող է որոշակի կողմնակի բարդություններ առաջացնել: Բացի այդ, վերջիններս շատ հազվադեպ են խայթում:
Քուինսլենդի թանգարանի մասնագետ-արախնոլոգ Ռոբերտ Ռեյվենի կարծիքով՝ սարդերի նման վարքագծի պատճառը, ամենայն հավանականությամբ, ջերմային ալիքին հաջորդած անձրևն է: