Սաուդյան Արաբիան գրեթե 3 միլիարդ դոլար կներդնի լեռնային շրջանում զբոսաշրջային նախագծի մեջ
Սաուդյան Արաբիայի ազգային բարեկեցության ֆոնդը գրեթե 3 միլիարդ դոլար կներդնի Եմենի հետ թագավորության սահմանի մոտ գտնվող լեռնային շրջանում զբոսաշրջային նախագծի մեջ, հաղորդում է Bloomberg-ը:
Պետական ներդրումային ֆոնդը 11 միլիարդ ռիալ կտրամադրի Soudah Development ընկերությանը, որը 2700 հյուրանոցային սենյակ եւ 1300 տուն կկառուցի այն շրջանում, որը ներառում է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր Al Souda գագաթը։