Բանգլադեշի իշխանությունները ամենամեծ հասարակաց տան սեքս-աշխատակիցների պատվաստումներ են սկսել
Բանգլադեշի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պատվաստումներ են սկսել ամենամեծ հասարակաց տանը, որտեղ ապրում է շուրջ 1900 մարմնավաճառ, հաղորդում է AFP-ն:
Այսօրվա դրությամբ հարավասիական երկիրը պատվաստել է 40 եւ բարձր տարիքի գրեթե երեք միլիոն մարդու, սակայն արեւմտյան Դաուլատդիա քաղաքում սեքս-աշխատողների տարիքային սահմանափակումները հանվել են:
«Առնվազն 100 սեքս-աշխատողներ արդեն պատվաստվել են Covid-19-ի դեմ»,- AFP-ին ասել է Դաուլատդիայի առողջապահության ղեկավար Ասիֆ Մահմուդը:
Երկիրն իր ջանքերը կենտրոնացրել է տարեցների, բուժաշխատողների եւ անվտանգության ուժերի պատվաստումների վրա, բայց, ի վերջո, նախատեսում է ընդգրկել բնակչության շուրջ 80 տոկոսին: