ՆԱՏՕ-ն կոչ է արել Հայաստանին «քաղաքական տարաձայնությունները խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով» լուծել
ՆԱՏՕ-ն կոչ է արել Հայաստանին «քաղաքական տարաձայնությունները խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով» լուծել:
«Մենք ուշադիր հետեւում ենք մեր գործընկեր-երկրում` Հայաստանում իրադարձությունների զարգացմանը:
Կարևոր է խուսափել այնպիսի բառերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման:
Ցանկացած քաղաքական տարաձայնություններ պետք է լուծվեն խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով՝ համաձայն Հայաստանի Սահմանադրության»,- գրել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն: