Բահրեյնի թագաժառանգ արքայազնը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի հետ բանակցությունները
Բահրեյնի թագաժառանգ արքայազն Սալմաբ նին Համադ Ալ Խալիֆան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի հետ բանակցությունները, հաղորդում է AP-ը:
Բահրեյնի թագաժառանգ արքայազնը նշել է, որ Իրանի հետ ցանկացած միջուկային բանակցություն պետք է «ներառի ավելի լայն հարցեր»:
Այդ հայտարարությունը Պարսից ծոցի արաբական պետությունների առաջնորդի առաջին պատասխանն է ԱՄՆ նախագահի այն հայտարարությանը, որ նա ձգտում է հասնել Իրանի հետ բանակցությունների վերսկսման: Գրեթե 3 տարի առաջ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է միջուկային համաձայնագրից եւ կրկին կոշտ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ:
Իր հերթին, Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ արքայազնը կրկին հրավիրել է Նեթանյահուին Բահրեյն, երբ դա թույլ կտա պանդեմիան, եւ նշել, որ թագավորությունը հետաքրքրված է պատվաստանյութերի արտադրության հարով այլ երկրների հետ համատեղ ներդրումներում: