ՆԱՏՕ-ի անդամ 2 պետության նավերը մտել են Սև ծով. ՌԴ-ն հետևում է իրավիճակին
Ռուսաստանի Դաշնության սևծովյան նավատորմի ուժերը սկսել են հետևել Սև ծով մուտք գործած իսպանական և հունաական ռազմածովային ուժերի ականազերծիչ նավերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնին:
«Սևծովյան նավատորմի ուժերը սկսել են վերահսկել 2021 թվականի փետրվարի 25-ին Սև ծով մուտք գործած իսպանական նավատորմի Tahoe և Հունաստանի ռազմածովային ուժերի Europi ականազերծիչ նավերի գործողություններին», - ասվում է հաղորդագրության մեջ: