Ավելի քան 130 երկիր չի սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավը․ ՅՈՒՆԵՍԿՕ
Աշխարհի ավելի քան 130 երկրների բնակիչներ, ներառյալ ամենախոցելիները, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը չեն ստացել: Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, հայտնում է Korrespondent–ը:
«Երբ հայտարարվեց պատվաստումների արշավների մասին, աշխարհը թեթևացած շունչ քաշեց: Առանց համերաշխության, մենք հեռու ենք այդ նպատակին հասնելուց: Ավելի քան 130 երկիր դեռևս պատվաստանյութի մեկ չափաբաժին անգամ չի ստացել, իսկ ամենախոցելի երկրներն այս պահին անպաշտպան են», - նշել է գլխավոր տնօրենը:
Նա մատնանշել է, որ եթե պատվաստանյութերի հետ կապված իրավիճակը չփոխվի, ապա պատվաստանյութերը զարգացող երկրներին հասանելի չեն լինի առնվազն մինչև այս տարվա վերջ:
«Այսպիսով, համավարակը երկար ժամանակ չի հաջողվի հաղթահարել», – եզրափակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը: