«Մեկս մյուսին պետք է օգնենք». ԱՄՆ-ում ռեստորանի տերը սեփական միջոցներով գնված նվեր քարտեր է բաժանում, որպեսզի մարդիկ հաճախեն նաև մրցակից ռեստորաններ
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Սթիվենս Փորիթ շրջանի ռեստորաններից մեկի սեփականատերն իր անձնական միջոցներով օգնում է տեղի այլ ռեստորաններին, գրում է CNN-ը։
Ադոլֆո Մելենդեսն ավելի քան 2000 դոլարի նվեր քարտեր է գնել իր համայնքի ներկայացուցիչների համար, որպեսզի նրանք այլ ռեստորաններ այցելեն։
«Եթե մեկն օգնի մյուսին, այդ մեկն էլ՝ մեկ ուրիշին, կկարողանանք հաղթահարել համաճարակը։ Այստեղ, հավանաբար, ռեստորանների 35%-ը գոյատևման պայքար է մղում»,- ասել է նա։
Ռեստորանի սեփականատիրոջ խոսքով՝ համավարակի սկզբում տեղական ընկերություններից մեկը որոշել է դրամական աջակցություն ցուցաբերել իրեն, ինքն էլ որոշել է օգնել մյուս ռեստորաններին։
Անցյալ տարվա վերջից նա սկսել է նվեր քարտեր գնել և դրանք խաղարկել Facebook-ի իր էջում:
Երկրիի ռեստորանների ազգային ասոցիացիայի տվյալներով՝ ամբողջ երկրում 110 000-ից ավելի ռեստորաններ ժամանակավորապես կամ ընդմիշտ փակվել են։