Երևան, 12.Ապրիլ.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Վստահ եմ՝ եթե Հայաստանը թևակոխեց նախընտրական ... ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության անդ... Լուկաշենկոն ապրիլի 13-ին երկօրյա այցով կմեկնի... Տեղեկություն եմ ստացել, որ պատերազմի ընթացքու... ՍԴ-ն ստացել է նախագահի՝ Դատական օրենսգրքում փ... «Խաղաղության կարելի է հասնել միայն բանակցային... «Նախկինում այն արժեր 12 եվրո, իսկ հիմա՝ 19,50... Ավարտական փուլին ենք հասցնում «Նովովակս» պատվ... Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն... Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հ... «Թուրքական սիրալիրություն` գոտուն ամրացված յա... ՀՀ վարչապետի սահմանադրական բարեփոխումների նախ... «Լրացուցիչ անվտանգության համար որոշել ենք «As... «Դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա»․ արքայազն ... Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է ան... Դավթաշենում քաղաքացին ընկել է 4-րդ հարկից․ նա... «Մենք մեր երեխաներին ենք ուզում, ուրիշ ոչ մի ... Ծանրամարտի Հայաստանի հավաքականը վերադարձավ հա... «Տատի՛կ, սպասի՛ր, ռուսերեն է խոսում, հավանաբա... Հայաստանում ովքե՞ր են պատվաստվելու AstraZenec... Իսրայելը պայթյուն է կազմակերպել իրանական միջո... Ու՞մ և ինչու՞ է ձեռնտու «ապօրինի կապիտալի դու... Մեծ Բրիտանիայում ծրագրում են հուշարձան կանգնե... «Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մեր անվտանգո... Ղրղզստանում անցկացվող հանրաքվեի և ընտրություն... Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողներին ... Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բ... Նաթանզում տեղի ունեցած «միջուկային ահաբեկչութ... Հնդկաստանում փրկարարներն օգնել են ջրհորում հա... Սիեթլում հրաձգության հետևանքով 4 մարդ է տուժե... The Sun-ը բացահայտել է` մահից առաջ ինչ է խնդր... Ես համոզված եմ, որ իշխանությունները որևէ փաստ... Ավարտում եմ աշխատանքս Արմեն Սարգսյանի հետ․ Ար... Կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գոր... ՀՔԾ-ն փորձել է տպավորություն ստեղծել, թե իբր ... ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը մեկնաբանել է ռուսեր... Թուրքական ապրանքները կարող են Վրաստանում վերա... Նպաստների համակարգում վերահսկողության մեխանիզ... Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդո... Ռուսական «Սու-34» ռմբակոծիչները հագեցվել են հ... Մեծ պատերազմները միշտ էլ սկսվում են փոքր կրակ... Գազավորված ըմպելիքի արտադրամասը կվերսկսի գործ... Կարասին. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են օգտ... Վրաստանի խորհրդարանում փակ քննարկումներ տեղի ... Երևանում «Տիեզերական հետազոտությունները և ժամ... Հայտնաբերվել և կամովին հանձնվել է Արցախից Հայ... Թե ինչու պատերազմն ավելի շուտ չկանգնեցվեց. Էդ... Իշխանությունն անկարող է պատասխան տալ իր կողմի... Արքայազն Հարին առանց կնոջ ժամանել է Մեծ Բրիտա... Հադրութում զոհված զինծառայողների աճյուններ չե... Անահիտ Ավանեսյանը՝ COVID-19-ի դեմ պատվաստանյո... Օլիմպիակոսը 46-րդ անգամ դարձել է Հունաստանի չ... Եգիպտացի հնագետները Կարմիր ծովում հայտնաբերել... Մինեսոտայում բողոքի ցույցեր են բռնկվել ոստիկա... Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահներ... Բավարիայի վարչապետը պատրաստակամություն է հայտ... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... «Հայրս մահացավ քաղցկեղից․․․ երգ ու պարով ապրե... Սարուշենի միջադեպից հետո Շոշ-Սարուշեն-Կարմիր ... ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիս... Օրենքն առերեւույթ հակասում է Սահմանադրությանը... Նոր հաղորդաշար ազգայինի, իրական ազգայնականութ... Երևանում գեներալի դուստրը մահացել է կրծքավանդ... Մահացել է դերասան, բեմադրիչ, դրամատուրգ Դերեն... Սիմոն Մարտիրոսյանը պատերազմից հետո մասնակցել ... Բրազիլիայում Քրիստոսի նոր արձանը կլինի Ռիո դե... Փաշիկ Ալավերդյանը՝ Մոսկվայից. Սիմոն Մարտիրոսյ... Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. 6 մարդ տեղափոխվել... Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. իրար են բախվ... Նոր Porsche Cayenne-ը կվերածվի էլեկտրամոբիլի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի... Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարա... Ռոտերդամում մեկնարկել են «Եվրատեսիլ» մրցույթի... Ապրիլի 24-ին պետք է անցյալում թողնենք հրամցվո... Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Եվրոպայի արծաթե մեդ... Լիբիայի նոր վարչապետը կմեկնի Թուրքիա Էրդողանի... Անգելա Մերկելը չեղարկել է կորոնավիրուսի դեմ պ... Ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իր... Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հան... Երևանում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության... Լուսինե Թովմասյանի լողափնյա լուսանկարը Կապառոս․ Մենք լավ ենք մեկնարկել, բայց իրականո... Հորդանանի թագավորն ու Համզա արքայազնը միասին ... Երկաթի պակաս. Ո՞ր ախտանշանների դեպքում կարելի... Facebook-ն ավելի քան 23 միլիոն դոլար է ծախսել... Սննդաբանն անվանել է վահանաձև գեղձի համար օգտա... Երևանում հայտնաբերվել է ՌԴ ԱԴԾ գեներալի դստեր... Դուեյն Ջոնսոնը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոն... Դելիի իշխանությունները հայտարարել են կորոնավի... Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Hum... «Սեր տարածեք». Արեւիկ Ուդումյանի դասական կերպ... Մոուրինյոն առաջին անգամ 10 պարտություն կրեց ա... Լոնդոնի կենտրոնում կտեղադրվի արքայազն Ֆիլիպի ... Չինաստանը խոստովանել է COVID-19-ի դեմ չինական... ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել «Թա... Իրանը հայտարարել է միջուկային օբյեկտում տեղի ... Պետերբուրգում ասիացիների եւ Հյուսիսային Կովկա... Բորիս Ջոնսոնը չի մասնակցի արքայազն Ֆիլիպի հու... Ծննդաբերությունից մեկ ամիս անց. Էմիլի Ռատակով... Նոր տրագիկոմեդիա ԵՊՀ-ում. Չի՛ կարելի Մայր բու...

Հրատապ կարգով պետք է վերանայվի 2021 թվականի պետական բյուջեն․ Պավել Սաֆարյան

Հատկապես մեկ աղբյուրից գնումները պահանջում են կառավարությունից դրանց անհրաժեշտության և օրենսդրության համապատասխանության վերաբերյալ մանրամասն հաշվետվություն: Հակառակ դեպքում, հեռուն գնացող դատողությունները գոյության իրավունք ունեն։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանը։ Նախկին պաշտոնյայի հետ զրուցել ենք ֆինանաստնտեսական խնդիրների և այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են երկրում ստեղծված իրավիճակը շտկելու համար։

Եթե այսօր համառոտ նկարագրեք Հայաստանի տնտեսության իրական վիճակը, ի՞նչ որակում կօգտագործեք։ Ի՞նչ վտանգավոր ազդակներ եք տեսնում։

Հայաստանի տնտեսության իրական վիճակի վերաբերյալ կարելի է պատկերացում կազմել ծանոթանալով վիճակագրական ծառայության մատուցած տեղեկատվությանը: Դրանց հիման վրա տրվելիք գնահատականները հեռու են ցանկալիից և, անշուշտ, լավատեսական սպասումների համար հիմքեր չեն ստեղծում: Չմանրամասնելով տնտեսական և սոցիալական ոլորտների ցուցանիշները, որոնք արդեն բավարար չափով ներկայացված են հանրությանը, կարծում եմ՝ նախ, նպատակահարմար է անդրադառնալ առկա հիմնախնդիրների առաջացման պատճառների վերլուծությանն ու դրանց՝ ներկայիս և հետագայում հնարավոր ազդեցության գնահատման բացահայտմանը: Մինչդեռ, առ այսօր տրված չեն տնտեսության և բնակչության սոցիալական վիճակի վրա այդ պատճառներից երկուսի՝ պատերազմի ու համավարակի ուղղակի և անուղղակի բացասական ազդեցության ֆինանսական գնահատակաները: Դրանով նաև պայմանավորված, շատ դժվար է եզրակացություններ անել իշխանության գործունեության արդյունավետության մասին, երբ հստակ չեն, թե նրա իրականացրած միջոցառումները կոնկրետ ինչքանով են համապատասխանելու նշված հիմնախնդիրներին և, ընդհանրապես, քանակական ու որակական ինչ արդյունքներ են ապահովելու:

Ինչ վերաբերվում է վտանգավոր ազդակներին, ապա դրանց ընգրկումը շատ լայն է՝ տնտեսական աճի տեմպերի դանդաղեցում, բյուջեի եկամտային ցուցանիշների թերակատարում, պետական պարտքի ավելացում և մի շարք այլ ռիսկեր:

Դուք երկար տարիներ պետական կառավարման օղակում եք եղել, տնտեսական այսպիսի իրավիճակների պարագայում ի՞նչ քայլեր պետք է առաջնային իրագործվեն։

Որքան հասկանում եմ, դուք ակնկալում եք պատասխան՝ ֆինանսական համակարգում իրականացվելիք առաջնային քայլերի մասին: Նախ, կարծում եմ հրատապ կարգով պետք է վերանայվի 2021 թվականի պետական բյուջեն: Ընդ որում, կենսական անհրաժեշտություն է հատկապես բյուջեի ծախսային ուղղություններում փոփոխությունների իրականացումը՝ դրանք համապատասխանեցնելու ներկա իրողություններին: Դրա համար անհրաժեշտ է.

1. գույքագրել նոր պայմաններում առկա խնդիրները, որոշակիացնել նպատակները և սահմանել այդ նպատակներին հասնելու համար արդյունավետ միջոցառումները,

2. ձերբազատվել պետական բյուջեում առկա և կատարվող ակնհայտ ոչ առաջնային ու ոչ արդյունավետ ծախսերից,

3. հրաժարվել վերջին տարիներին պրակտիկա դարձրած բյուջեի կազմման մնացորդային եղանակից: Կիրառել այսպես կոչված «զրոյական» տարբերակը, ինչը հնարավորություն կտա ծրագրային բյուջետավորման տեսանկյունից քննարկման ենթարկել և որոշումներ ընդունել բյուջեի ամբողջական և ոչ թե դրա 20 տոկոսից պակաս ծախսերի վերաբերյալ: Զրոյական տարբերակի կիրառումը հնարավորություն կտա նաև վերանայել ՀՀ օրենսդրական և ենթաօրենսդրական փաստաթղթերում առկա պետական մի շարք ծախսերի կատարման նպատակահարմարությունը,

4. միջոցներ ձեռնարկել բյուջեով նախատեսված արտասահմանյան վարկային ռեսուրսների լրիվ ու ամբողջական օգտագործման ուղղությամբ՝ դրանով իսկ ապահովելով նաև ծախսերի կառուցվածքում կապիտալ ծախսերի մասնաբաժնի ավելացումը,

5. ապահովել հարկաբյուջետային կառավարման բնագավառում հնարավորինս բավարար հրապարակայնություն:

Ֆինանսական կառավարման բնագավառում կատարման ենթակա առաջնային քայլերը բազմաթիվ են: Սակայն, այս հարցազրույցում, բավարարվենք միայն թվարկածներով:

750 մլն դոլարի եվրաբոնդերի թողարկումը տնտեսագետները բուռն քննադատության ենթարկեցին։ Պետական պարտքի այդքան ավելացումն ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել երկրին։ Ի դեպ, իշխանությունից խոստովանություն եղավ, որ առանց դրա հնարավոր չէր լինի աշխատավարձ և թոշակ վճարել։

Ըստ էության Ձեր հարցը բաղկացած է երեք ենթահարցից: Համառոտ կանրադառնամ դրանցից յուրաքանչյուրին՝ առանձին-առանձին:

Նախ, եվրաբոնդերի մասին: Եվրաբոնդերի լրացուցիչ թողարկումը, որպես պետական պարտքի սպասարկման աղբյուր, քննարկվում էր վաղուց: Միջազգային առկա իրողությունները հնարավորություն են տալիս նաև թողարկումից ստացված համապատասխան մուտքերը օգտագործել պարտքի վերակառուցման նպատակով: Այս առումով, թերևս, եվրաբոնդերի թողարկմանը ես դրական եմ վերաբերվում: Իսկ այն հարցերի պատասխանները, թե որքանով էին տոկոսադրույքներն արդյունավետ, կամ դրանց հնարավոր ծախսերի ուղղությունները նպատակային, կարելի է տալ պարզ վերլուծությունների և կառավարությունից այդ ծախսերի ուղղությունների վերաբերյալ հստակ ծրագիր ներկայացնելու պարագայում:

Երկրորդ ենթահարցը վերաբերվում էր պետական պարտքի ավելացմամբ պայմանավորված խնդիրներին: Այդ խնդիրները երկար ու մանրամասն ներկայացման կարիք ունեն: Բազմիցս առիթ ունեցել եք մեր տարբեր գործընկերների կողմից պետական պարտքի անհրաժեշտության, դրա բարձր լինելու հնարավոր վտանգները քննարկելու: Այդ կապակցությամբ, կցանկանայի կատարել ընդամենը մեկ դիտարկում: 2017թ. ՀՀ պետական պարտքի կառավարման բնագավառում կատարվեցին փոփոխություններ, որոնք գործնականում ներկայացվում են շատ հնչեղ՝ «ոսկե կանոն» բնորոշմամբ: Համաձայն այդ փոփոխությունների, օրենսդրությունից հանվեց պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության 60 տոկոս սահմանափակումը և օրենքով սահմանվեց պետական պարտքի կառավարման որոշակի գործիքակազմ: Իրականում, սակայն, պետք է արձանագրել, որ օրենքի նշված դրույթները 2021թ. պետական բյուջեում արտացոլված չեն:

Որպեսզի այդ կանոնակարգումը ամբողջապես չմնար թղթի վրա, թերևս կարելի էր կատարել դրա պահանջներից գոնե մեկը՝ ՄԺԾԾ-ում նախատեսել միջոցառումներ պետական պարտքի մակարդակը հարաբերականորեն (գոնե ոչ մինչև 60 տոկոս) իջեցնելու ուղղությամբ, կամ տալ դրանց իրագործման անհնարինության հիմնավորումը:

Ինչ վերաբերվում է եվրաբոնդերի հաշվին աշխատավարձ և թոշակ վճարելու հարցին, կարծում եմ, ձևակերպման առումով նման գնահատականներ տալը ճիշտ չէ: Ընդհանրապես, պետական բյուջեի մուտքերի (այդ թվում՝ եվրաբոնդերի) գերակշռող մասը կապակցված չէ որևէ ծախսի հետ: Հետևաբար պնդումը, թե բյուջեի որևէ մուտք օգտագործվում է կոնկրետ ծախս կամ ծախսեր կատարելու համար, ֆինանսական տեսանկյունից, արդարացված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան մուտքերը չեն գերազանցում առանց թոշակը և աշխատավարձը հաշվառած բյուջետային ամբողջ ծախսերին:

Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամում հավաքված գումարների զգալի մասը փոխանցվեց կառավարությանը։ Ըստ Ձեզ, սա ֆինանսական որևէ բացարտրություն ունի՞։

Այդ հարցի առանձին կողմերի վերաբերյալ ևս արդեն իսկ կան բացատրություններ և բավականին մեծ արձագանքներ: Սակայն դրանք բավարար չեն ամբողջական ֆինանսական գնահատական տալու համար: Կարծում եմ, վերջնական եզրակացություններ հնարավոր է կատարել մեկ-երկու ամսից, երբ կառավարության կողմից պատրաստ կլինի 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը:

Պետգնումների հարցն այս իշխանության ամենախոցելի տեղերից մեկն է, որովհետև մշտապես տեղեկություն է հրապարակվում մեկ աղբյուրից, առանց մրցույթի գնումների մասին հաղրդումից։ Կոռուպցիայի, մենաշնորհի դեմ հայտարարություններով պայքարող իշխանությունը սրանով չի՞ խրախուսում հենց կոռուպցիան։

-Ձեր հարցը պայմանավորված է այն հանգամանքով, որին մասնակիորեն մենք այս հարցազրույցում անդրադարձանք՝ հրապարակայնության բացակայությունը: Ակնհայտ է, որ հատկապես մեկ աղբյուրից գնումները պահանջում են կառավարության կողմից դրանց անհրաժեշտության և օրենսդրության համապատասխանության վերաբերյալ մանրամասն տեղեկատվության տրամադրում: Հակառակ դեպքում, հեռուն գնացող դատողությունները գոյության իրավունք ունեն։

դիտվել է 231 անգամ
Վստահ եմ՝ եթե Հայաստանը թևակոխեց նախընտրական ... ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության անդ... Լուկաշենկոն ապրիլի 13-ին երկօրյա այցով կմեկնի... Տեղեկություն եմ ստացել, որ պատերազմի ընթացքու... ՍԴ-ն ստացել է նախագահի՝ Դատական օրենսգրքում փ... «Խաղաղության կարելի է հասնել միայն բանակցային... «Նախկինում այն արժեր 12 եվրո, իսկ հիմա՝ 19,50... Ավարտական փուլին ենք հասցնում «Նովովակս» պատվ... Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն... Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հ... «Թուրքական սիրալիրություն` գոտուն ամրացված յա... ՀՀ վարչապետի սահմանադրական բարեփոխումների նախ... «Լրացուցիչ անվտանգության համար որոշել ենք «As... «Դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա»․ արքայազն ... Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է ան... Դավթաշենում քաղաքացին ընկել է 4-րդ հարկից․ նա... «Մենք մեր երեխաներին ենք ուզում, ուրիշ ոչ մի ... Ծանրամարտի Հայաստանի հավաքականը վերադարձավ հա... «Տատի՛կ, սպասի՛ր, ռուսերեն է խոսում, հավանաբա... Հայաստանում ովքե՞ր են պատվաստվելու AstraZenec... Իսրայելը պայթյուն է կազմակերպել իրանական միջո... Ու՞մ և ինչու՞ է ձեռնտու «ապօրինի կապիտալի դու... Մեծ Բրիտանիայում ծրագրում են հուշարձան կանգնե... «Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մեր անվտանգո... Ղրղզստանում անցկացվող հանրաքվեի և ընտրություն... Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողներին ... Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բ... Նաթանզում տեղի ունեցած «միջուկային ահաբեկչութ... Հնդկաստանում փրկարարներն օգնել են ջրհորում հա... Սիեթլում հրաձգության հետևանքով 4 մարդ է տուժե... The Sun-ը բացահայտել է` մահից առաջ ինչ է խնդր... Ես համոզված եմ, որ իշխանությունները որևէ փաստ... Ավարտում եմ աշխատանքս Արմեն Սարգսյանի հետ․ Ար... Կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գոր... ՀՔԾ-ն փորձել է տպավորություն ստեղծել, թե իբր ... ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը մեկնաբանել է ռուսեր... Թուրքական ապրանքները կարող են Վրաստանում վերա... Նպաստների համակարգում վերահսկողության մեխանիզ... Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդո... Ռուսական «Սու-34» ռմբակոծիչները հագեցվել են հ... Մեծ պատերազմները միշտ էլ սկսվում են փոքր կրակ... Գազավորված ըմպելիքի արտադրամասը կվերսկսի գործ... Կարասին. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են օգտ... Վրաստանի խորհրդարանում փակ քննարկումներ տեղի ... Երևանում «Տիեզերական հետազոտությունները և ժամ... Հայտնաբերվել և կամովին հանձնվել է Արցախից Հայ... Թե ինչու պատերազմն ավելի շուտ չկանգնեցվեց. Էդ... Իշխանությունն անկարող է պատասխան տալ իր կողմի... Արքայազն Հարին առանց կնոջ ժամանել է Մեծ Բրիտա... Հադրութում զոհված զինծառայողների աճյուններ չե... Անահիտ Ավանեսյանը՝ COVID-19-ի դեմ պատվաստանյո... Օլիմպիակոսը 46-րդ անգամ դարձել է Հունաստանի չ... Եգիպտացի հնագետները Կարմիր ծովում հայտնաբերել... Մինեսոտայում բողոքի ցույցեր են բռնկվել ոստիկա... Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահներ... Բավարիայի վարչապետը պատրաստակամություն է հայտ... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... «Հայրս մահացավ քաղցկեղից․․․ երգ ու պարով ապրե... Սարուշենի միջադեպից հետո Շոշ-Սարուշեն-Կարմիր ... ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիս... Օրենքն առերեւույթ հակասում է Սահմանադրությանը... Նոր հաղորդաշար ազգայինի, իրական ազգայնականութ... Երևանում գեներալի դուստրը մահացել է կրծքավանդ... Մահացել է դերասան, բեմադրիչ, դրամատուրգ Դերեն... Սիմոն Մարտիրոսյանը պատերազմից հետո մասնակցել ... Բրազիլիայում Քրիստոսի նոր արձանը կլինի Ռիո դե... Փաշիկ Ալավերդյանը՝ Մոսկվայից. Սիմոն Մարտիրոսյ... Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. 6 մարդ տեղափոխվել... Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. իրար են բախվ... Նոր Porsche Cayenne-ը կվերածվի էլեկտրամոբիլի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի... Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարա... Ռոտերդամում մեկնարկել են «Եվրատեսիլ» մրցույթի... Ապրիլի 24-ին պետք է անցյալում թողնենք հրամցվո... Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Եվրոպայի արծաթե մեդ... Լիբիայի նոր վարչապետը կմեկնի Թուրքիա Էրդողանի... Անգելա Մերկելը չեղարկել է կորոնավիրուսի դեմ պ... Ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իր... Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հան... Երևանում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության... Լուսինե Թովմասյանի լողափնյա լուսանկարը Կապառոս․ Մենք լավ ենք մեկնարկել, բայց իրականո... Հորդանանի թագավորն ու Համզա արքայազնը միասին ... Երկաթի պակաս. Ո՞ր ախտանշանների դեպքում կարելի... Facebook-ն ավելի քան 23 միլիոն դոլար է ծախսել... Սննդաբանն անվանել է վահանաձև գեղձի համար օգտա... Երևանում հայտնաբերվել է ՌԴ ԱԴԾ գեներալի դստեր... Դուեյն Ջոնսոնը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոն... Դելիի իշխանությունները հայտարարել են կորոնավի... Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Hum... «Սեր տարածեք». Արեւիկ Ուդումյանի դասական կերպ... Մոուրինյոն առաջին անգամ 10 պարտություն կրեց ա... Լոնդոնի կենտրոնում կտեղադրվի արքայազն Ֆիլիպի ... Չինաստանը խոստովանել է COVID-19-ի դեմ չինական... ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել «Թա... Իրանը հայտարարել է միջուկային օբյեկտում տեղի ... Պետերբուրգում ասիացիների եւ Հյուսիսային Կովկա... Բորիս Ջոնսոնը չի մասնակցի արքայազն Ֆիլիպի հու... Ծննդաբերությունից մեկ ամիս անց. Էմիլի Ռատակով... Նոր տրագիկոմեդիա ԵՊՀ-ում. Չի՛ կարելի Մայր բու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan