Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ...

Բարեփոխումնե՞ր, թե՞ իրադրությունից բխող փոփոխություններ Զինված ուժերում․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը:

«Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հարցազրույց է տվել ռուսական «Ռիա նովոստի» գործակալությանը, անդրադարձել Զինված ուժերում իրականացվելիք փոփոխություններին, խոսել հայ-ռուսական ռազմական համագործակցության ընդլայնման և ուղղությունների մասին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտպանության նախարարը մինչև այս հարցազրույցը լուռ էր և առհասարակ հասկանալի չէր, թե ինչ դիրքորոշում ունի Զինված ուժերում առկա իրավիճակի և հետագա փոփոխությունների մասին, ապա փորձենք հնարավորինս մանրամասն վերլուծել հարցազրույցում տեղ գտած ձևակերպումները։

Արդյո՞ք ընդլայնվելու է ռուսական 102-րդ ռազմաբազան, թե՞ նոր ռազմաբազա է տեղակայվելու

Պաշտպանության նախարարը նշում է, որ նոր ռազմաբազայի տեղակայման խնդիր չկա և ավելի ճիշտ է խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելյան ուղղությամբ, և այդ համատեքստում հարցի համապատասխան համատեղ մշակում ընթանում է։

Հայաստանն ու Ռուսաստանը՝ ռազմական համագործակցության շրջանակներում իրար կապող համաձայնագրերը, մեզ թույլ են տալիս ՌԴ-ի հետ քննարկել համատեղ պահպանվող սահմանների ընդլայնման հնարավորությունը։

Ավելին, դեռ 2-3 ամիս առաջ եմ բարձրաձայնել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության հետ պետք է բանակցություններ, քննարկումներ սկսել համատեղ պահպանության տակ գտնվող սահմանների ընդլայնման մասին․ խոսքն առաջին հերթին վերաբերում է Երասխ-Մեղրի-Գորիս սահմանահատվածին, կարելի է դիտարկել նաև Գորիս-Սոթք սահմանը։

Պաշտպանության նախարարն իր հարցազրույցում սահմանների պաշտպանության «արևելյան» հատվածի մասին է խոսում, սակայն կարծում եմ, որ դրանք պետք է քննարկել առավել լայն կոնտեքստում։

«Արևելյան հատված» ասածն էլ հստակ չէ՝ Մեղրի-Նոյեմբերյա՞ն, թե՞, օրինակ՝ այն կսահմանափակվի Գորիս-Կապան ճանապարհահատվածով։

Այս հարցը կարգավորելու համար տեխնիկական դրվագ է քննարկել, թե դա պետք է արվի նոր ռազմակայանի տեղակայմա՞ն, թե՞ եղած՝ 102-րդ ռազմաբազայի հիմքով։ Եթե ռուսական կողմի հետ համաձայնություն ձեռք բերվի, ապա ՌԴ-ն ինքը՝ ելնելով գործառութային անհրաժեշտությունից, կորոշի։ Չեմ կարծում, թե դա հայկական կողմի համար սկզբունքային խնդիր է։

Կարևորը՝ պետք է ընդլայնել ռուսական կողմի հետ համատեղ պահպանվող սահմանի հատվածը, իսկ թե այս պահին քննարկումները կոնկրետ ինչ սահմանահատվածի մասին է, դեռ պարզ չէ։

Փաստացի ՌԴ սահմանապահ զորքերն այս պահին ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ճանապարհի տարբեր հատվածներում, որոշ հենակետեր տեսանելի են նաև Երասխ գյուղի և Երասխ-Պարույր Սևակ ճանապարհին․ որքան տեղյակ եմ՝ նաև Սոթքի հատվածում։

Դեռևս ոչ պաշտոնապես տեղեկություններ են շրջանառվում Գորիսում ՌԴ ուժերի համար զորամաս հատկացնելու, ինչպես նաև՝ Սիսիան-Գորիս հատվածում օդանավակայանի համատեղ օգտագործման կամ ՌԴ կողմին փոխանցելու հարցերը։

Կրկնում եմ՝ դրանք տեխնիկական հարցեր են, որոնք կարող ենք արագ կարգավորվել, եթե լինի համապատասխան քաղաքական պայմանավորվածություններ։

Մեկ այլ կարևոր հանգամանք, որը նշվում է նախարարի խոսքում այն է, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանը վերազինման և ընդլայնման գործընթացում է, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ՌԴ զորախմբի պատասխնատվության գոտու մեծացմամբ և դրված նոր խնդիրներով։

Վերանայումներ և փոփոխություններ Զինված ուժերում

Պաշտպանության նախարար Հարությունյանը նույն հարցազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ ԶՈՒ-ում տեղի ունեցող փոփոխություններին, ավելին՝ նշել, որ ոչ միայն բարեփոխումներ են նախատեսել, այլ դրանք ընթացքի մեջ են։

Միանգամից նշեմ, որ եթե խոսքը արմատական բարեփոխումների մասին է և դրանք ընթացքի մեջ են, ապա նվազագույնը ոլորտային մասնագետները, ԶԼՄ-ները պետք է դրա մասին իմանային կամ որևէ ձևով առնչված լինեին։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ նման ծավալի, բնույթի վերանայումները ենթադրում են հանրային քննարկում, նվազագույնը մասնագիտական շրջանակների, ռազմական լրագրողների հետ քննարկումներ, ինչը չի արվել և նաև դրանով է պայմանավորված, որ այսպես կոչված, բարեփոխումների մասին հայաստանցիներս իմանում ենք նախարարի՝ ռուսական ԶԼՄ-ին տված հարցազրույցից։

Վերջին շրջանում պաշտպանության նախարարությունը, զինված ուժերի գլխավոր շտաբը բավականին փակ են աշխատում, սակայն ստեղծված իրավիճակում էլ, դիտարկման ենթակա գործընթացներում, բարեփոխումների հետքն այդքան էլ տեսանելի չէ։

Եթե բարեփոխումների անվան տակ փորձում են ներկայացնել սահմանային նոր ծառայության իրականացումը Սյունիքի, Վայոց ձոր կամ Գեղարքունիքի մարզերում, ապա դա ոչ թե ռեֆորմ է, այլ իրավիճակից բխող գործողություններ, որոնց արդյունավետության գնահատումն առանձին քննարկման առարկա է։

Եթե խոսքը Արցախ գնացող զորակոչի դադարեցման և լրացուցիչ պայմանագրայինների հավաքագրման մասին է, ապա որևէ մեկը ինձ չի կարող համոզել, որ դա բարեփոխում է, որովհետև նախ դա դեռ չի խոսում պրոֆեսիոնալ բանակի կազմավորման մասին, երկրորդ, դա բարեփոխում չէ՝ փակուղուց դուրս գալու միջոց է, որի լուծումներն ու արդյունավետությունն այլ քննարկման դաշտում է։

Ի դեպ, Զինված ուժերում նախատեսված փոփոխությունների ներքո նախարարը ներկայացրել է սպառազինության ներկրումների հանգամանքն այն պարագայում, երբ իր անմիջական ղեկավարը՝ վարչապետը, մեկ օր առաջ խոսում էր ռուսական Իսկանդերի հրթիռների խնդիրների մասին։ Եվ եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ այս հայտարարությունը ոչ թե տեխնիկական խնդիրներ ընդգծելու, այլ իրականում քաղաքական հայտարարություն էր՝ ընդդեմ Հայաստանի հիմնական մատակարար երկրի, ապա ստացվում է, որ այդ գնումները, որի մասին աշխույժ խոսում է Վաղարշակ Հարությունյանը, այդքան էլ հեշտ ձեռք բերելի չեն։ Ֆինանսական աղբյուրների մասը դեռ մի կողմ։

Արցախի անվտանգության ապահովում

Խոսելով Արցախի անվտանգության ապահովման մասին՝ Վ․ Հարությունյանը նշել է, որ Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի Պաշտպանության բանակը՝ ավելացնելով, որ շատ բան պետք է արվի դրա մարտունակության վերականգնման և արդիականացման համար։

Ըստ նախարարի՝ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, և այդ պատմական առաքելությունից երբեք չի հրաժարվելու։

Իհարկե, կարևոր է ՀՀ դիրքորոշումն առ այն, որ Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, ՊԲ-ն պետք է ապահովի Արցախի բնակիչների անվտանգությունը, սակայն հասկանալի է, որ առանց Հայաստանի գործուն մասնակցությամբ ու աջակցությամբ, անհնար է ոչ միայն հասնել ՊԲ գոյության պահպանմանը, այլ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու։

Արդյո՞ք Հայաստանն այսօր լուրջ քայլեր է ձեռնարկում ՊԲ մարտունակության վերականգնման և Զինված ուժերում այնպիսի փոփոխությունների իրականացմանը, ինչը հնարավորություն կտա ՊԲ-ին իրականացնելու իր գլխավոր առաքելությունը՝ ապահովել արցախցիների անվտանգությունը։

Արդյո՞ք ՀՀ-ն՝ որպես անվտանգության երաշխավոր, լիարժեքորեն իրականացնում է իր հռչակած՝ Արցախի անվտանգության երաշխավորի իր դերակատարությունը։

Այս հարցերի պատասխանը ինչպես ես, այնպես էլ շատերը՝ ունենք, բայց հոդվածում կթողեմ որպես հռետորական»։

դիտվել է 161 անգամ
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan