Նիկոլ Փաշինյանը եկել էր սպասարկելու թուրք-ադրբեջանական շահերը, ամեն ինչ պետք է անել Հայաստանի վերջնական կորուստը կասեցնելու համար. Լիլիթ Գալստյան
Վերջին շրջանի բոլոր գործողությունները հաստատապես թույլ են տալիս ասելու, որ ազգային, պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը մեկ հենարան ունի, և դա ժողովուրդը չէ, նա երկրում ոստիկանապետություն է կառուցում, որը բյուջեում իր արտահայտությունն է գտել՝ Ոստիկանությանը հատկացվող գումարը 2021 թվականին 17 մլրդ-ով ավել է, քան նախորդ տարվանը, այն դեպքում, երբ բանակի բյուջեն 3,4 մլրդ է, սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ցայտնոտի մեջ է. «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ երեկ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:
«Սարսափելի է տեսնել, թե ինչպես 3 հազար ոստիկանների հաստ պատերի ներքո Նիկոլ Փաշինյանը «խլուրդաքայլ» հաղթահարեց 120 մետրը և ամբողջ ընթացքում ժողովրդի ձայն էր իր ականջներում՝ դավաճան, ազգադավ: Ինչքան պետք է այսպես ապրի Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ազատ տեղաշարժելու իրավունք էլ կարողություն չունի»,- ասաց նա:
Անդրադառնալով ժողովրդի վրա կրակելու հնարավորության մասին Անդրանիկ Քոչարյանի երեկվա հայտարարությանը՝ Լիլիթ Գալստյանը նշեց. «Երեկ վախեցրին, արյունով, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ կկրակեն: Նրանք արյանը վարժ են 5000 նահատակների արյունը, մեր անցյալը, մեր անորոշ ապագան նրանց խղճին է: Նրանք վարժ են արյունով իշխանության գալու և արյունով փորձում են իշխանություն պահել: Փաշինյանը ասում էր ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ է և երբ ջարդում էր պետական նշանակության կառույց Հանրային ռադիոյի դռները, և ասում էին՝ իշխանությունը ժողովրդին է, եթեր տվեք և այլն, այսօր բոլորովին 180 աստիճանով տրանսֆորմացիայի են ենթարկվել»,- ընդգծեց նա:
Լիլիթ Գալստյանի կարծիքով չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանն ունի համակիրների որոշ զանգված, բայց այսօր ազգային զարթոնքը մեծ է, և շատերը միանում են հանրահավաքին։
«Նախորդ օրը 35-40 հազար, այսօր էլ 10 հազար մարդ է միացել հանրահավաքին, ժողովուրդը ինչպե՞ս կարող է հաշտվել դավաճանի գոյությանը և նրա պաշտոնավարման ամեն օրը երկրի կորուստ է: Ռեսուրս չունենք համբերելու, երկիրը կործանվում է, նշանակում է Նիկոլ Փաշինյանին վստահել Հայաստանի պետականության վերջնական կորուստը: Թուրքիայի ԱԳ նախարարը ասել է, որ Ադրբեջանի հաղթանակը պակաս կարևոր է, որքան Թուրքա-Նախիջևան-Ադրբեջան կապի ապահովվումը, որը ռազմավարական նշանակություն ունի: Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանը եկել էր սպասարկելու թուրք-ադրբեջանական շահերը և ամեն ինչ պետք է անել Հայաստանի վերջնական կորուստը կասեցնելու համար»,– ասաց նա: