Tripadvisor-ն առանձնացրել է 2021 թվականի լավագույն լողափերը
Բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է Tripadvisor Travellers' Choice 2021 մրցույթի արդյունքում հաղթած լավագույն լողափերի նկարները, որում Ավստրալիայի Ուիթսունդեյ կղզու լողափը առաջին տեղում է:
Երկրորդ տեղում Կայո Սանտա Մարիա կղզու Սանտա Մարիա լողափն է, իսկ 3-րդը՝ Բրազիլիայի Բայա դու Սանչո և Մեծ Բրիտանիայի Բորնմութ լողափներն են: Ֆլորիդայի Սենթ Փիթ լողափը ԱՄՆ-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող լողափն է, որը համաշխարհային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը: