Հարավային Կորեայում լայնամասշտաբ անտառային հրդեհ է բռնկվել․ այրվել է 255 հա անտառային տարածք
Հարավային Կորեայի հարավարևելյան հատվածում փետրվարի 21-ին լայնամասշտաբ հրդեհ է բռնկվել: Հրդեհն Անդոն և Եչխոն քաղաքների մոտակայքում արդեն ոչնչացրել է շուրջ 255 հա անտառային տարածք, գրում է Yonhap հրատարակությունը:
Հրդեհի դեմ պայքարում են շուրջ 2000 հրշեջներ և տասնյակ հատուկ մեքենաներ:
Այն արագ տարածվում է քամու ուժեղ պոռթկումների պատճառով:
Հրդեհի պատճառը, ըստ տեղական իշխանությունների, բնակիչների կողմից աղբի այրումն է: