«Նա լավ է, բժիշկների հսկողության տակ է»․ արքայազն Ուիլյամը պատմել է օրերս հիվանդանոց տեղափոխված արքայազն Ֆիլիպի առողջական վիճակի մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը տեղեկացրել է, որ օրերս հիվանդանոց տեղափոխված արքայազն Ֆիլիպն իրեն ավելի լավ է զգում, հայտնում է Greek City Times-ը:
«Այո, նա լավ է, բժիշկների հսկողության տակ է»,- լրագրողներին ասել է Ուիլյամը՝ Արևելյան Անգլիայում գործող պատվաստումների կենտրոն այցելության ընթացքում:
Թագավորական աղբյուրը տեղեկացրել է, որ արքայազնը լավ տրամադրություն ունի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անցյալ շաբաթ իրեն վատ զգալուց հետո արքայազն Ֆիլիպին տեղափոխել են Լոնդոնի կենտրոնում գտնվող «Էդուարդ VII» մասնավոր հիվանդանոց:
Շաբաթ օրը նրան է այցելել ավագ որդին՝ թագաժառանգ արքայազն Չարլզը: