ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ենթադրում է, որ մարտի 1-ի գործով քննչական միջոցառումներ են անցկացվում
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը ենթադրում է, որ մարտի 1-ի գործով քննչական միջոցառումներ են անցկացվում: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:
Բաղդասարյանը հիշեցրեց, որ այդ գործով դատախազական հսկողություն չի իրականացվում, այն ընդհանրապես չի մտնում իր համակարգման ոլորտում: «Սակայն որպես տեղակալ կարող եմ ասել, որ անհրաժեշտության դեպքում եւ հանրությանը իրազեկելու հիման վրա դա կարվի»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք քննչական միջոցառումներ են անցկացվում, Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ինչպես եւ Դուք, կարող եմ ենթադրել, որ միջոցառումներ են անցկացվում: Սակայն եթե Դուք հարցնեք թե ինչ միջոցառումներ են դրանք, ապա ես կասեմ, որ այդ գործով որեւէ լիազորություն չունեմ: Հետեւաբար, չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը սենսացիոն հայտարարություն էր արել այն մասին, թե գործը բացահայտված է: