Փաշինյանի հրաժարականի պահանջող քաղաքացիներին ոստիկանապետը փոխանցել է՝ կհանդիպի նրանց հետ, բայց ոչ այսօր, ցուցարարները երթով ուղևորվել են ԱԱԾ շենք (Տեսանյութ)
19:17
Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթով հասել են Ոստիկանության շենք։ Ցուցարարները պահանջում են, որպեսզի ոստիկանապետը իջնի և բացատրություն տա այսօր տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։
17։58
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթ են անում։ Քայլերթը մեկնարկում է Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Քաղաքացիները քայլերթով գնում են Դատախազության, ապա Ոստիկանության շենքի մոտ։