Նահանջ չկա, այս չարիքին հեռացնելու ենք, Նիկոլ Փաշինյանին թույլ չենք տալու պետական ապարատի տեռորի միջոցով պահել իր բռնապետությունը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Իրենք մոռացել են ես, որ կուսակցություն եմ ներկայացնում և ո՞րն է մեր կարգախոսը, նահանջ չկա: Մենք այս չարիքին հեռացնելու ենք, Նիկոլ Փաշինյանը օր ու արև չի ունենալու, իրեն թույլ չենք տալու պետական ապարատի տեռորի միջոցով պահել իր բռնապետությունը. այսօր «Հայրենիքի փրկության շարժման» երթի ժամանակ նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, և Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Մենք չենք թողնելու, որ այս մարդը երկրում իրականացնի գործունեություն, այսօր առավոտյան տեսանք վիզը ծուռ, սողունի պես հայհոյանքների տակ այս շենքից եկավ մյուս շենք: Երևանի կենտրոնում հեծանիվով ման եկող վարչապետը չի կարողանում տեղաշարժվել կամ տեղաշարժվում է 4-5 հազար հոգանոց զորքով: Պետք է հիշեցնենք այն ոստիկաններին, որոնց Նիկոլը տարել, թողել էր սարերի վրա՝ սոված–ծարավ, իրենք էլ պետք է արժանապատվություն ունենան և չկատարեն այս խելագարի հրահանգները: Մենք թույլ չենք տալու, որ այս մարդը մեր երկրում իրականացնի բռնապետություն»,- ընդգծեց նա:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ժողովուրդը ժամանակի ընթացքում գիտակցում է իրավիճակը, և օրեցօր հանրահավաքի մասնակիցների թիվը մեծանում է: Ըստ նրա՝ իրականացվող ակցիաները մեկ գործողության ակցիաներ չեն, պետք է քայլերի ճիշտ հերթականությամբ, ծրագրված հասնել նպատակին: