Մելիայի ձերբակալությունից հետո վրացական ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ցույցերի
Վրացական ընդդիմության ներկայացուցիչները «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո պատրաստվում են բողոքի ակցիաների, հայտնում է «Sputnik Գրուզիան»:
Ձերբակալվել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կուսակցության առաջնորդ Մելիան, ոստիկանությունը կուսակցության գրասենյակի շենքում պղպեղի գազ է կիրառել:
«Բողոքի ցույցերը կսկսվեն եւ կտեւեն այնքան ժամանակ, մինչեւ հասնենք արդյունքի՝ նոր ընտրությունների»,- լրագրողներին ասել է ընդդիմադիր Գիգա Բոքերիան:
«Երկրում մեծ ամոթ կլինի Իվանիշվիլի-Ղարիբաշվիլիի կոմիկական բռնապետության հաստատումը: Կանգնեք հանուն ձեր երեխաների ապագայի»,- իր հերթին ասել է ընդդիմադիր, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: