Հեծանիվով աշխատավայր գնացող Փաշինյանին հիշո՞ւմ եք, հիմա 1000-ավոր ոստիկանների ուղեկցությամբ է տեղաշարժվում․ Մանուկյան
Հիշո՞ւմ եք հեծանիվով աշխատավայր գնացող Նիկոլ Փաշինյանին ու երկուսուկես տարի հետո հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ է նա տեղաշարժվում։ Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Իմ քայլի» պատգամավորներ, ՔՊ-ականներ, էդ դո՞ւք եք խոսում հանրային վստահությունից, ձեր վստահությունը, ձեր հենարանը մնում են ոստիկանական կոշիկները, ուսադիրները, այս հսկայական ուժերը, որ կենտրոնացրել եք Երեւանում 200 մետր քայլելու համար։ Այսպես շարունակվելու է ամեն օր, ամեն օր նրանք առերեսվելու են իրականության հետ, որպեսզի հասկանան՝ ինչ ավեր են գործել մեր երկրում։ Հարյուրավոր քաղաքացիներ ամեն անկյունում հավաքված են՝ չեն կարողանում գնալ իրենց աշխատավայրեր, սա քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակում չի՞, սա դեմոկրատիա չէ՞, թե որոշել են ինչպես երեկ իրենց ուսապարկերից մեկն ասաց՝ կրակել ժողովրդի վրա»,- նշեց Գեղամ Մանուկյանը։