Աֆրիկայում կորոնավիրուսով վրակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 3 միլիոնը
Աֆրիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 3 միլիոնը: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինչպես տեղեկացնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությունից՝ ընդհանուր առմամբ Աֆրիկայում կորոնավիրուսով վարակված է 3 826 119 մարդ:
ԱՀԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ տարածաշրջանում կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահերի թիվը գերազանցել է 100 հազարը՝ հասնելով 101 330: