Չեխիայի բնակիչներին պարտավորեցրել են միանգամից 2 դիմակ կրել
Փետրվարի 25-ից չեխերին կպարտավորեցնեն մարդաշատ վայրերում կա՛մ մասնագիտացված շնչառական դիմակներ, կա՛մ նորարարական դիմակներ, կա՛մ միանգամից 2 բժշկական դիմակ կրել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Առողջապահության նախարար Յան Բլատնիի խոսքով` դա պայմանավորված է կորոնավիրուսի բրիտանական շտամի տարածմամբ: Նոր պահանջը տարածվելու է, մասնավորապես, խանութների, հիվանդանոցների, հասարակական տրանսպորտի և կանգառների վրա:
«Այս բոլոր վայրերում քաղաքացիները ստիպված կլինեն կրել կա՛մ FFP2 տեսակի բժշկական դիմակ, կա՛մ նորարարական դիմակ, կա՛մ միաժամանակ 2 վիրաբուժական դիմակ»,-ասել է Բլատնին:
Նրա խոսքով՝ կառավարությունը դեռ չի քննարկել սոցիալապես կարիքավոր շրջանակների դրամական փոխհատուցման հարցը: Տնտեսագետների գնահատմամբ՝ շնչառական սարքերը, որոնց մեծ մասը միանգամյա օգտագործման են, 4 հոգուց բաղկացած ընտանիքի համար կարող են արժենալ ամսական շուրջ 93 դոլար: