Կառավարության մասնաշենքերի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 57 մասնակից. ոստիկանություն. Թարմացված
Կառավարության մասնաշենքերի մոտից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 57 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից.
«Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով»:
Նշենք. որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
Ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք: