Երկրապահ ամուսնուցս արդեն 5 ամիս է` որևէ նորություն չկա, իսկ երկրապահները վրաս մուննաթ են գալիս, ասելով՝ դու ո՞վ ես, ինչու՞ ես այդքան անհանգստանում. Սվետլանա Ղուկասյան
Ես արդեն մի քանի ամիս շարունակ ամուսնուցս որևէ լուր չունեմ, որևէ մեկն ինձ հետ կապ չի հաստատում, չի ասում ՝ ինչ կարգավիճակում է իմ ամուսինը, և ի՞նչ է լինելու հետագայում նրա հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երկրապահ Ալյոշա Խոսրովյանի կինը՝ Սվետլանա Ղուկասյանը:
«Ամուսինս՝ որպես երկրապահ, առաջնագիծ է մեկնել հոկտեմբերի 2-ին, իսկ վերջին անգամ նրա հետ խոսել եմ հոկտեմբերի 6-ին, երբ վերջին անգամ խոսել ենք, ասեց՝ մեզ լավ պահենք, երեխաներին լավ նայեմ, ասաց՝ ոտքը ցավում է, և ինքն այլևս հետ չի գալու, ես ենթադրում եմ, որ ամուսինս վիրավոր է եղել: Արդեն 5 ամիս է՝ ես ոչ մի լուր չունեմ, իսկ երբ երկրապահների հետ երեկ կապ եմ հաստատել՝ ևս մեկ անգամ ճշտելու՝ ինչ է կատարվում, ինձ ասացին՝ դու ո՞վ ես , ինչո՞ւ ես այդքան անհանգստանում»,- ասաց Սվետլանա Ղուկասյանը:
Նա տեղեկացրեց, որ դիմել է պատկան մարմիններին, հանձնել է ԴՆԹ թեստ, իսկ երկրապահ Արմեն Գրիգորյանը նրան հայտնել է, որ ամուսինը գերության մեջ է և Բաքվում 25 տարով ՝ 5 ծանրագույն հոդվածով ազատազրկվել է, բայց «Կարմիր խաչ»-ը չի հաստատել այդ տեղեկությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: