Վրաստանը նոր վարչապետ ունի. երկրի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը
Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարությանը: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
Նոր կառավարության կազմին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ` 2:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին հրաժարական էր ներկայացրել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի հրաժարականից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը այդ պաշտոնին առաջադրել էր երկրի պաշտպանության նախարար, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: