Հերթական փաստն առ այն, որ 3 անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը կալանավորվել է ապօրինի. պաշտպան
Հերթական փաստն առ այն, որ 3 անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը կալանավորվել է ԱՊՕՐԻՆԻ՝ բացառապես մի խումբ անձանց քմահաճույքով դատավոր Վահագն Մելիքյանին իջեցված հրահանգի հիման վրա, և միայն այն բանի համար, որ ինչ-որ ֆեյսբուքյան կեղծ կամ իրական օգտատեր հայհոյել է մի շարք անձանց, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը:
«Ինձ մի բան է հետաքրքիր՝ ՀՀ դատախազությունը, հատուկ քննչական ծառայությությունը, բարձրագույն դատական խորհուրդն այս կապակցությամբ որևէ՞ անելիք կամ գոնե ասելիք չունեն»,-գրել է նա եւ տեղադրել «Հրապարակ» թերթի նյութը, որտեղ նշվում է, որ Արմեն դատարանի նախագահ Մկրտչյանը 2000-2006թթ․ եղել է Լոռվա դատախազը եւ ԱԱԾ տնօրեն, ծնունդով վանաձորցի Արմեն Աբազյանի հետ բավականին մտերիմ է մինչ օրս, ինչով էլ նաեւ բացատրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանքներ տալու շահագրգռությունը։