Քաղաքացիական հագուստով անձանց կողմից բերման ենթարկված անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանը երեկ ուշ գիշեր ազատ է արձակվել. Նրան մեղադրել են խուլիգանության մեջ. Հավկիթներ է նետել ՀՔԾ շենքի ուղղությամբ Yerkir.am
Քիչ առաջ ազատ է արձակվել Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցինց՝ առանց ներկայանալու քաղաքացիական հագուստով անձանց կողմից առևանգված ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանը։ Այս մասին երեկ գիշեր հայտնել է Yerkir.am-ը՝ հղում տալով իր աղբյուրներին:
Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել էր, որ Ավետիսը բերման է ենթարկվել խուլիգանության կասկածով։
«Այս պահին նյութեր են նախապատրաստվում, որպեսզի 10-օրյա ժամկետում որոշվի քրեական գործ հարուցելու են թե ոչ։ Պետք է շեշտեմ, որ երեխային Արաբկիրի բաժին են բերել այնպես, կարծես թե նա ահաբեկիչ էր, կամ պատրաստվում էր ահաբեկչություն կատարել»,-ասել էր Մելիքյանը։
Ավետիսն էլ նշել է, որ ամբողջ ճանապարհին իրեն չեն պատճառաբանել, թե ինչու են տանում ոստիկանության բաժանմունք, միայն բաժանմունքում են տեղեկացրել, որ ինքը կատարել է խուլիգանություն՝ հավկիթներ է նետել ՀՔԾ շենքի ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: