Երթի ավարտից շուրջ 1 ժամ անց ոստիկանությունը հերթական անգամ ցուցադրել է իր «դեմքը», այս անգամ՝ անչափահաս երեխային «ա-լյա-Բեն-Լադեն» բռնելով ու բերման ենթարկելով. Ռուբեն Մելիքյան
Այսօրվա երթի ավարտից շուրջ 1 ժամ անց ոստիկանությունը հերթական անգամ ցուցադրել է իր «դեմքը», այս անգամ՝ անչափահաս երեխային «ա-լյա-Բեն-Լադեն» բռնելով ու բերման ենթարկելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում երեկ ուշ գիշեր գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«ՀՔԾ շենքին ձվեր նետելու համար։ Թե բա՝ խուլիգանություն է։
Բա 2019 թվին որ գերագույն դավաճանի կողմնակիցները ձվահարեցին «Հայելի» լրատվականի գրասենյակը, դա խուլիգանություն չէ՞ր։ Այդ ժամանակ ասում էի՞նք ձեզ - որակեք խուլիգանություն։ Ասու՛մ էինք։ Լսեցի՞ք։ Չլսեցիք։
Դե ուրեմն իմացեք, որ Հայաստանում այլևս ոչ ոք իրավունք չունի խուլիգանություն որակել որպես քաղաքական բողոքի նշան՝ շենքերի և առարկաների (բացառությամբ ուսապարկերի) ձվահարումը։ Ոչ ոք»,- գրել է նա։
Մելիքյանը գրառմանը կից հրապարակել է նաև տեսանյութ.