Փրկարարները Երեւանի Քաջազնունու փողոցում հայտնաբերել են ՌԳԴ-5 տիպի նռնակ
Փետրվարի 22-ին, ժամը 14:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Քաջազնունու փողոցի թիվ 6/7 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետում տեղի է ունեցել ավազակային հարձակում․ տարածքում նռնակ կա։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը եւ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։
Պարզվել է, որ հայտնաբերվածը ՌԳԴ-5 տիպի մարտական նռնակ է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը․ սակրավորները նռնակը տեղափոխել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հրաձգարան։