Ավստրալիայում LITT սոցցանցը հայտնիություն է ձեռք բերում Facebook-ի սահմանափակումների պատճառով
Ավստրալիայում LITT սոցցանցը հայտնիություն է ձեռք բերում Facebook-ի սահմանափակումների պատճառով: Այս մասին ասել են LITT-ի հիմնադիրներ Փիթեր Սալոմը եւ Բրենթ Թոմփսոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի քան 5 հազար նոր օգտատեր է միացել սոցցանցին Ավստրալիայի տարածքում հրապարակումների, նորությունների տարածման արգելման պատճառով, որը սահմանել էր Facebook-ը անցած շաբաթ: Սոցցանցում գրանցված երկրի բնակիչները թիվը հասել է 15 հազար եւ շարունակում է աճել:
Փետրվարի 18-ին Facebook-ն անջատել է Ավստրալիայի տարածքում հրապարակումների, նորությունների տարածման գործառույթը կառավարության՝ լրատվամիջոցների բանակցային օրենսգիրք ներդնելու մտադրության պատճառով: Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում Facebook-ի տնօրենը հայտնել է, որ այդ օրենքը նրանց կստիպի վճարել «կոնտենտի համար, որը նրանք չեն խնդրել», եւ պայմաններ կստեղծի, որի դեպքում կառավարությունը կորոշի, թե ով եւ ինչ համաձայնագրեր է կնքում, կամ ով եւ որքան է վճարում: