10-ից մինչև 5800 ժամ. ՆԱՍԱ-ն պատմել է` որքան է 1 օրվա տևողությունն Արեգակնային համակարգի տարբեր մոլորակների վրա
Փաստը, որ Երկիր մոլորակի վրա մեկ օրը տևում է մոտ 24 ժամ, հայտնի է բոլորին, գրում է ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ), նշելով՝ 23 ժամ 56 րոպե երկրային օրվա այս տևողությունը բնորոշվում է արեգակնային օր եզրույթով, որը սակայն տարբեր է այլ մոլորակների դեպքում:
Մասնավորապես, Մերկուրի մոլորակի վրա մեկ օրը տևում է 1408 ժամ, իսկ Վեներայում՝ 5832 ժամ: Կարմիր մոլորակի՝ Մարսի դեպքում օրվա տևողությունը շատ նման է Երկրին, քանի որ այստեղ այն կազմում է 25 ժամ:
Գազային հսկաներն, ի տարբերություն մնացած մոլորակների, հատկապես արագ են պտտվում: Յուպիտերին մոտ 10 ժամ է անհրաժեշտ արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ կատարելու համար, այնինչ Սատուրնը նույն գործողությունն ավարտին է հասցնում 11 ժամում:
Ինչ վերաբերում է Ուրանին և Նեպտունին, ապա այս մոլորակներում օրվա տևողությունը գրեթե նույնն է՝ համապատասխանաբար 17 և 16 ժամ: