Տեխասի` սաստիկ ձնաբքից տուժած բնակիչների տներում վերականգնվել է էլեկտամատակարարումը
Entergy Corporation ամերիկյան էներգետիկ ընկերությունը տեղեկացրել է, որ Տեխասի իր ստորաբաժանումն ավարտել է՝ անցյալ շաբաթ եղանակից տուժած բոլոր սպառողների էլեկտրամատակարարման վերականգնումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Entergy Texas-ը վերականգնել է հոսանքն այս շաբաթ ձմեռային փոթորիկից տուժած բոլոր հաճախորդների համար», - ասված է ընկերության տարաշաշ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձնաբուքն ու եղանակային այլ իրադարձությունները էլեկտրամատակարարման և ջրի զանգվածային անջատումներ են առաջացրել Տեխասում, ինչպես նաև պատճառ են դարձել գնումների հերթերի, բենզինի գների բարձրացման և բազմաթիվ այլ անհարմարությունների՝ նահանգի միլիոնավոր բնակիչների համար: Տեխասի տասնյակ բնակիչներ մահացել են, իսկ ավելի քան 4 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության: