Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորը թուրք և քուրդ ժողովուրդների միջև խաղաղության կոչ է արել
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն, որը հինգշաբթի թուրքական դատարանի կողմից դատապարտվել է ահաբեկչական հանցագործությունների մեղադրանքով, Անկարայի խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ևս մեկ անգամ՝ ինքնավարություն փնտրող քուրդ զինյալների և թուրքական բանակի միջև խաղաղության կոչ է արել, հայտնում է Ahval–ը:
Գերգերլիօղլուն երկուշաբթի ասել է, որ խաղաղության կոչ է անում որպես թուրք, ոչ թե որպես քուրդ:
«Հինգշաբթի Թուրքիայի վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի», – ասել է Գերգերլիօղլուն և հավելել, որ բողոքարկելու է այն:
Ավելի քան մեկ շաբաթ առաջ Հյուսիսային Իրաքում, Թուրքիայի 13 քաղաքացիների առևանգումից հետո, «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» դեմ թուրքական բանակի կողմից իրականացված ռազմական գործողության ընթացքում Թուրքիան ակտիվացրել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամների նկատմամբ ճնշումը՝ նշելով, որ քրդամետ կուսակցությունը մահապատժի է ենթարկել 13 պատանդներին։
Հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը խնդրել էր Գերգերլիօղլուին և «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» երեք այլ պատգամավորների ևս զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։