Բոլիվիացի պատգամավորներն Արգենտինայի նախագահի թեկնածությունն առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար
Բոլիվիայի խորհրդարանի մի քանի պատգամավոր Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին առաջադրել են որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին երկիրը լքելու հարցում օգնելու համար, հաղորդում է ТАСС-ը:
«Նորվեգական նոբելյան հանձնաժողովն ընդունել է Ֆերնանդեսին որպես խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու առաջակը՝ «նրա վճռական և խիզախ քայլերի համար, որոնք թույլ են տվել փրկել Մորալեսի կյանքը»,- նշված է հաղորդագրությունում:
Բոլիվիացի պատգամավորները Նոբելյան հանձնաժողովին ուղղված նամակում նշել են նաև, որ Ֆերնանդեսը որպես իրավաբան միշտ հավատարիմ է եղել մարդու իրավունքների պաշտպանությանն Արգենտինայում և Լատինական Ամերիկայում:
2019 թ. հոկտեմբերի 20-ին Բոլիվիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, ըստ պաշտոնական արդյունքների, հաղթանակ էր տարել գործող նախագահ Էվո Մորալեսը, բայց նրա մրցակից կառոլս Մեսան չէր ընդունել արդյունքները, երկրում սկսվել էին բողոքի զանգվածային ցույցեր, և մոտ երեք շաբաթ անց Մորալեը հրաժարական էր տվել՝ կատարվողը պետական հեղաշրջում որակելով: