Reuters. Նյու Յորքի անշարժ գույքի հարկային գործակալությունը դատարան է հրավիրվել Թրամփի ընկերության գործով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընկերության դեմ քրեական հետաքննության շրջանակներում Մանհեթենի շրջանի դատախազությունը կանչել է Նյու Յորքի անշարժ գույքի հարկային գործակալությանը, Reuters-ին հաստատել են գործակալությունում:
Ենթադրվում է, որ դատախազները քննում են նախկին նախագահի` առեւտրային գույքի հարկերի իջեցմանն ուղղված ջանքերը` կեղծիքների հնարավոր նշանների կասկածանքով:
Նյու Յորքի Հարկային եկամուտների հանձնաժողին ուղարկված հրավերը վերջին վկայությունն է այն բանի, որ Մանհեթենի շրջանային դատախազ Սայ Վենս կրտսերը քննում է Թրամփի հարկային հայտարարագրերը եւ որոշակի առեւտրային գույքի վարկային փաստաթղթերը:
Հարկային գերատեսչության փաստաթղթերը, վարկատուներից արդեն իսկ պահանջված տեղեկատվության հետ մեկտեղ, կօգնեն քննիչներին պարզել` արդյո՞ք Թրամփի ընկերությունն ուռճացրել է իր ունեցվածքի արժեքը` վարկերի բարենպաստ պայմաններ ապահովելու համար եւ միեւնույն ժամանակ նվազեցրել է այդ արժեքները` այդ նույն անշարժ գույքի համար հարկային վճարները նվազեցնելու համար:
Նյու Յորքի հարկային հանձնաժողովի նախագահ Ֆրենսիս Հենը, ի պատասխան Reuters-ի հարցմանը, հաստատել է հրավերի մասին տեղեկությունը:
Հանձնաժողովի գործունեությանը ծանոթ աղբյուրները հայտնել են, որ հրավերը, հավանաբար, կստիպի գործակալությանը եկամտի եւ ծախսերի մանրամասն հաշվետվություններ տրամադրել, որոնք Trump Organization-ը կարող էր ներկայացնել իր որոշ առեւտրային օբյեկտների հարկային վճարները նվազեցնելու փորձի շրջանակներում: Թրամփի ակտիվները Trump Tower-ը եւTrump Plaza-ն են: