Ժողովո՛րդ, մի՛ բռնեք արտագաղթի ճանապարհը. ամեն ինչ լավ է լինելու. Ծառուկյան
Ժողովո՛րդ, մի՛ բռնեք արտագաղթի ճանապարհը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ամեն ինչ լավ է լինելու»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքում ելույթ է ունեցել Գագիկ Ծառուկյանը:
«Հայ ազգի փրկությունը գործող իշխանության հրաժարականն է։ Օր օրի ամեն ինչ վատանում է։ Ամեն ինչը թանկացել է, դրամն արժեզրկվել է, այսօր մարդը ո՞նց ապրի։ Այս իշխանությունն ի վիճակի չեն տնտեսությունը ոտքի կանգնեցնել։ Մեր ազգի փրկությունն է, որ իշխանությունները վայրկյան առաջ հրաժարական տան և ձևավորվի նոր կառավարություն։ Քանի որ ցնցումներ կան երկրում, ոչ մի զարգացում չի կարող լինել։ Աշխարհն իրենց չի վստահում։ Դանակը հասել է ոսկորին»,- ասել էր նա։