Նոր Զելանդիայում այսօրվանից մեկնարկում է COVID-19-ի դեմ պատվաստումների ծրագիրը, իսկ Ավստրալիայում այն կսկսվի երկուշաբթի
Նոր Զելանդիան այսօրվանից սկսում է Pfizer/BioNTech ընկերության կողմից մշակված հակակորոնավիրուսային պատվաստանյութերի պաշտոնական օգտագործումը, գրում է Reuters-ը, նշելով, որ Ավստրալիայում էլ զանգվածային պատվատումները կմեկնարկեն երկուշաբթի:
Նշվում է՝ Ավստրալիայում հյուրանոցային կարանտինի և առողջապահության ոլորտի աշխատակիցները տարեց բնակիչների հետ միասին կընդգրկվեն առաջին խմբումը և կպատվաստվեն Pfizer պատվաստանյութով:
«Այսօր մենք սկսում ենք մեր պատմության մեջ ամենամեծ իմունիզացիայի ծրագիրը», - Օքլենդում լրագրողներին հետ զրույցում ասել է Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Էշլի Բլումֆիլդը:
Նշենք՝ Նոր Զելանդիան ակնկալում է, որ երկրի 5 միլիոն բնակչությունը ներառող համապետական պատվաստումները կիրականացվեն մեկ տարում, իսկ Ավստրալիան նպատակ ունի պատվաստել իր 25 միլիոնի հասնող քաղաքացիներին մինչև հոկտեմբեր:
Երկու երկրները համավարակի դեմ հաջող պայքարի համար դասվում են աշխարհում COVID-19 կատարողականի ինդեքսի լավագույն 10-յակի շարքում:
Ավստրալիայում կորոնավիրուսի տարածումից ի վեր արձանագրել է 29 000-ից քիչ դեպք, որի պատճառով մահացել է 909 մարդ, մինչդեռ Նոր Զելանդիայում 2350 դեպքի պատճառով ընդամենը 26 մահ է գրանցվել: