Չինաստանը տեսանյութ է հրապարակել Հիմալայներում հնդիկ զինվորների հետ քարերով և փայտերով դաժան բախումից, որի հետևանքով 4 չինացի է զոհվել (տեսանյութ)
Չինաստանը տեսանյութ է հրապարակել, որում, ենթադրաբար, ցույց է տրվում 2020 թվականի հունիսին Հիմալայներում սահմանային բախումը հնդկական զորքերի հետ, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ Պեկինը միայն օրերս է խոստովանել, որ Հիմալայներում տեղի ունեցած բախումների պատճառով զոհվել է 4 չինացի զինվոր:
Նշվում է՝ կադրերում, որոնք հեռարձակվել են Պեկինի պետական հեռարձակող CCTV հեռուստաընկերության կողմից, երևում են Գալվան գետի հովտում չինական և հնդկական ուժերի կատաղի մարտերը, ինչը հանգեցրել է նաև 20 հնդիկ զինծառայողների մահվան:
Պաշտոնական հեռուստաալիքի տեղեկություններով՝ հնդկական բանակին «մի քանի անգամ գերազանցող չինական կողմը» վրեժ է լուծել, երբ չինացի հրամանատարը փորձել է խաղաղ բանակցությունների միջոցով լուծել երկու ժողովուրդների սահմանային վեճերը, սակայն դա նրան չի հաջողվել:
«Բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օտարերկրյա զինվորականները բացահայտորեն խախտել են չինական կողմի հետ ձեռք բերված համաձայնությունը», - ասվում է CCTV հեռուստաալիքով հեռարձակված զեկույցում:
Հիշեցնենք՝ Չինաստանի զինված ուժերն օրերս հայտնել էին, որ չորս զինծառայողները զոհվել են սահմանային բախման ժամանակ: Այս հայտարարությամբ առաջին անգամ Պեկինը պաշտոնապես խոստովանել է, որ իր կողմը կորուստներ է ունեցել վերջին 45 տարվա ընթացքում այս տարածքային վեճի պատճառով: