Ավտոմեքենաների ներկրումը Հայաստան 2020 թվականին կրճատվել է գրեթե 26 անգամ
2020-ին Հայաստան 7300 ավտոմեքենա է ներկրվել (հիմնականում` ԱՄՆ-ից)` 2019-ի 189 հազար ավտոմեքենայի դիմաց: Այս մասին փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը: Նրա խոսքով` ավտոմեքենաների ներմուծումը սպասված ծավալներով չի կրճատվել:
ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտյոմ Կարապետյանը հավելեց, որ քանի որ ներմուծողները չէին հասցնում մինչեւ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համար նախատեսված մաքսային արտոնությունների ժամկետի ավարտը, առաջարկվեց նախնական հարկային հայտարարագիր ներկայացնել, ինչը հնարավորություն տվեց հանել հարկը մինչեւ հայտարարագիրը լրացնելու օրը: «Այս մեխանիզմի միջոցով 3.800 ավտոմեքենա ձեւակերպվոց 2019-ի մաքսային դրույքներով: Եւս 370 մեքենայի մասով, որոնք չէինք հասցրել հարկային հայտարարագրում անցնել, առանձին որոշում ընդունվեց: Դրանց նկատմամբ եւս 2019-ի հարկերը կիրառվեցին»,- նշեց նա: