Երրորդ նախագահի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որոնք ավելի շատ հարցեր են առաջացրել. Լիլիթ Մակունց
Երրորդ նախագահի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որոնք ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել են պատասխաններ: Այս մասին երեկ՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Օրինակ այն շեշտադրումները, որ նա անում է իր հարցազրույցի ընթացքում, այդ շեշտադրումներով ինքն ու իր հանրային թիմը չեն վարել հանրային քաղաքականություն: Այդ շեշտադրումները որեւէ կերպ արտացոլված չեն եղել իրենց թե հանրային քաղաքականությունում, թե խոսքում,օրինակ, 2017-ի նախընտրական ժամանակաշրջանում կամ թեկուզ 2018-ի արտահերթ ընտրություններ ընթացքում: Չեն եղել նաեւ այն ընթացքում, երբ 2019-ին, երբ չի եղել որեւէ նախընտրական գործընթաց կամ 2020-ին պատերազմի ընթացքում: Հակառակը, հնչել են թեզեր, որոնք եղել են ծայրահեղ հակառակ թեւում:
Ընդ որում, եթե նույնիսկ քաղաքական դաշտից դուրս նայենք, ցանկացած շերտ, որը փորձ է կատարել որեւէ կերպ այլ դիսկուրս ներմուծել քաղաքական դաշտ, արժանացել է ծայրահեղական պիտակումների: Այստեղ հարցերի հարցն այն է՝ ինչի՞ էին սպասուն նրանք, ինչու է այս հարցազրույցը այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն այլեւս չկա»,-ասաց նա՝ հրաժարվելով Սերժ Սարգսյանի հարցազրույցի առանձին դրվագների անդրադառնալ: