199,9 մլրդ դոլար. Իլոն Մասկը կրկին գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը․ Bloomberg
Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը կրկին գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, գրում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ Մասկի կարողությունը ներկայում կազմում է 199,9 մլրդ դոլար, ինչը պայմանավորված է SpaceX-ի արժեթղթերի տեղաբաշխման հերթական փուլի արդյունքներով։
Մասկը միլիարդատերերի ցուցակում կրկին առաջ է անցել Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսից, որի կարողությունը, Bloomberg-ի գնահատականներով, կազմում է 194,2 մլրդ դոլար:
Բեզոսը աշխարհի ամենահարուստ մարդն էր համարվում 2017 թվականից մինչև 2021 թվականի հունվարի 7-ը, երբ նրան առաջին անգամ շրջանցեց Մասկը։