Թրամփը հայտարարել Է, որ այժմ իր աջակիցների թիվն ավելի շատ Է, քան մինչև 2020թ. նախագահական ընտրությունները
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ չի կարող ստույգ ասել, թե ինքը կմասնակցի արդյոք պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին:
Այդ մասին նա հայտնել Է փետրվարի 17-ին Newsmax TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես առայժմ չԷի ասի, բայց մենք վիթխարի պաշտպանություն ունենք»,- ընդգծել Է նա:
Հանրապետականը նաեւ նշել Է, որ իր կողմնակիցների թիվը ներկայումս նույնիսկ ավելի շատ Է, քան մինչեւ 2020 թվականի նախագահական ընտրությունները, որոնք նա տանուլ տվել դեմոկրատ Ջո Բայդենին:
Politico թերթի տվյալներով՝ Թրամփն ավելի վաղ իր շրջապատի մարդկանց տեղեկացրել Է պետության ղեկավարի հաջորդ ընտրություններում իր թեկնածությունը քվեարկության դնելու մտադրության մասին: