Մեր անասունները շատ են, մեր արատովայրերը, վարելահողերը ամբողջությամբ գտնվում էին այն տարածքներում, որոնք հիմա ադրբեջանական կողմում են․ Դավիթ Բեկ համայնքի ղեկավար
Պատերազմի ժամանակ նրանք, ովքեր լքել էին բնակավայրերը, հիմա կամաց-կամաց հետ են գալիս։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը։
Չնայած դրան՝ նա նշեց, որ բնակիչների տրամադրվածությունը առաջվա նման չէ, լարված վիճակ է, քանի որ արոտավայրերի մեծ մասը ադրբեջանական կողմում է:
«Մեր անասունները շատ էին, մեր արատավայրերը, վարելահողերը ամբողջությամբ գտնվում էին այն տարածքներում, որոնք հիմա չունենք, պարզ չէ՞, որ խնդիր կառաջանա»,–ասել է նա և նշել, որ կառավարությունը պետք է ժողովրդին աջակցի։
«Հիմա բնակիչները հարմարվում են, այս պահին ձմեռ է, ձմռանը անասունները գոմում են, իսկ գարնանը խնդիր կառաջանա, արոտավայրի խնդիր ունենք»,–ասել է նա։