Ֆինլանդիայում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել
Ֆինլանդիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակ, որը ստացել է Fin-796H անվանումը: Այս մասին հայտնում է տեղական Yle հեռուստաընկերությունը, գրում է Lenta.ru-ն:
Ըստ բժիշկների՝ վարակի նոր տարբերակը պարունակում է մուտացիաներ, որոնք դիտվում են բրիտանական և հարավաֆրիկյան շտամներում:
Ենթադրաբար, մուտացիան զարգացել է Ֆինլանդիայից դուրս: «Այս շտամը հայտնաբերվել է հիվանդի մոտ անցյալ շաբաթ, ուստի ոչինչ հայտնի չէ նրա վարակելիության և տարածման հնարավորության, ինչպես նաև պատվաստանյութերի նկատմամբ դիմադրողականության մասին», - ասում է Vita Laboratoriot- ի դոցենտ Թառա Մերին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել երկրներին շտապ ստեղծել կորոնավիրուսի դեմ պատվաստումների համաշխարհային ծրագիր`պատվաստանյութերի ավելի արդար բաշխման համար պետությունների միջև: Իր խոսքով՝ G20-ի անդամների կողմից ստեղծված աշխատանքային խումբը կարող է մշակել այդ ծրագիրը: