Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու...

Աբսուրդային իրավիճակ Աբովյանի թիվ մեկ Ավագ դպրոցում. 370 աշակերտից հարյուրը դպրոցից հեռանալու դիմում է գրել. Բացառիկ հարցազրույց դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանի հետ

Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում այսօր էլ գործադուլ և դասադուլ էր՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով։ Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հաղորդել էր, որ այսօր ծնողները դպրոց են եկել, որպեսզի երեխաներին դպրոցից հանելու դիմուներ գրեն:

Operativ լրատվականի թղթակիցը զրուցել է դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանի հետ՝ մանրամասն պարզելու դպրոցում տիրող իրավիճակը:

- Հա՛յկ, արդեն տևական ժամանակ է դասապրոցեսը կաթվածահար վիճակում է, արդյունքում այսօր Դուք ահազանգեցիք, որ ծնողները եկել էին դպրոց՝ դիմում գրելու, որպեսզի ուսումնական տարվա մեջտեղում հանեն իրենց երեխաներին կրթական այս օջախից

- Նախ ասեմ, որ սույն թվականի հունվարի 22-ին դպրոցում տեղի ունեցան գործադիր տնօրենի ընտրություններ, ձայները բաշխվեցին հավասար՝ 4-4, թեկնածուները երկուսն էին՝ գործող տնօրենը և Քարմիլե Առաքելյանը: Բայց մինչև ընտրությունները, դեռ մեկ տարի առաջ մեր խորհրդի կազմը, ավելի ճիշտ այն չորս հոգին, ովքեր ներկայացնում էին նախարարությունը, փոխվել էին, նշանակվել էին այդ ժամանակվա Կոտայքի արդեն նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի քենին, եղբոր կինը, մարզպետ եղած ժամանակ նրա օգնական թե խորհրդական Չիլինգարյանը և ևս մեկ մարզպետարանի աշխատող: Հաշվի առնելով այն, որ Կոտայքի մարզում արդեն բազմաթիվ նման երևույթների էինք ականատես եղել, երբ խորհրդի կազմը փոխվել էր, և նույն մարդիկ այլ դպրոցների խորհրդի կազմում էլ էին ընդգրկվել, ասենք օրինակ, նույն պաշտոնյայի կինը չորս կառավարման խորհրդի անդամ էր, նրա եղբոր կինը նույնպես երեք թե չորս կառավարման խորհրդի անդամ, ավելին, մենք գիտեինք, թե ինչ էր եղել Չարենցավանում, Արամուսի դպրոցում, արդեն իսկ խորն անհանգստություն ունեինք, որ տեղի է ունենում ուղղորդված ընտրություն, ինչպես այդ դպրոցներում: Ինչն էլ հենց եղավ:

Նորանշանակ տնօրենի զարգացման ծրագիրը բազմաթիվ թերություններ ուներ: Այս տնօրենը՝ Քարմիլե Առաքելյանը, հիմնական դպրոցի ուսուցչուհի է, իսկ հիշեցնեմ, Աբովյանի թիվ մեկ դպրոցը ավագ դպրոց է հանդիսանում, նա ավագ դպրոցում աշխատելու փորձ չունի, էլ ուր մնաց՝ կառավարելու: 4-4-ի դեպքում, երբ մենք գիտեինք, որ ըստ գործող կարգի պետք է տնօրեն նշանակի նախարարը, 370 աշակերտից բաղկացող դպրոցի 300 աշակերտից ավելին և այդքան ծնող, ամբողջ մանկավարժական կոլեկտիվը գրեցինք դիմում-խնդրագրեր նախարարին, և ընտրությունից երեք օր հետո՝ հունվարի 25-ին, իրազեկման ակցիա արեցինք ԿԳՄՆՍ շենքի դիմաց, որպեսզի մեզ հարցնեն և հաշվի առնեն մեր հիմնավորումները, թե ում ենք ուզում տեսնել դպրոցի տնօրեն և ինչու:

Ծնողական խորհրդի ներկայացուցչի, աշակերտական խորհրդի ղեկավարի և ուսուցիչներից մեկի հետ հանդիպեց փոխնախարար Անդրեասյանը, լսեց հիմնավորումները, վստահեցրեց, որ երկու թեկնածուներին էլ կհրավիրի իր մոտ, վերջում նոր կորոշի, թե ով կլինի դպրոցի տնօրենը: Հրավիրել էր նրանց, երկու թեկնածուներն էլ ներկայացրել էին իրենց զարգացման ծրագրերը, այնուհետև եկավ հրամանը:

Բայց հատկապես ուզում եմ նշել, որ մինչև հրամանը Հանրակրթության վարչության աշխատողը զանգել էր մեր արդեն նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, և հենց այսպիսի տեքստով ասել՝ «Տիկին Բաբայան, դո՞ւք եք», լսելով՝ «Այո, ես եմ», շարունակել՝ «Ձեզ շնորհավորում ենք, նախարարը Ձեզ է վերանշանակել, մի ժամվա մեջ եկեք, որպեսզի հրամանը ստրագրենք»:

Մինչ ընկեր Բաբայանը տեղեկացնում է, որ նման բան է տեղի ունեցել, մենք ուրախանում ենք և այլն, մոտ 15-20 րոպե հետո զանգում և տեղեկացնում են՝ բա նույն հանրակրթության վարչության աշխատակիցը զանգահարել է Բաբայանին և ասել՝ «Վայ, գիտեք, կներեք, սխալմունք է տեղի ունեցել, մի խոսքով, նախարարը մյուս թեկնածուին է նշանակել»:

- Այսինքն 15 րոպեում որոշումը փոխեցի՞ն:

- Դե այդպես է ստացվում: Բնականաբար դա ահավոր զայրույթի ու բողոքի ալիք բարձրացրեց, այսքան մեր խնդրագրերը, մեր հիմնավորումները, ոչինչ ու ոչ ոքի հաշվի չառան հրամայողները: Հանրակրթության վարչության զեկույցում, ընդ որում, անանուն, գրված էր հետևյալը՝

«Հաշվի առնելով, որ դպրոցի նորանշանակ տնօրենը՝ Քարմիլե Առաքելյանը, ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, 1994 թվականից աշխատում է որպես մանկավարժ, համատեղությամբ եղել է գրադարանավար, ունի զարգացման ծրագիր, առաջարկում ենք նշանակել իրեն: Մեզ համար այդ հիմնավորումը, ճիշտն ասած, ֆանտաստիկայի ժանրից էր»:

- Հա՛յկ, այսօր Ձեր Ֆեյսբուքյան լայվի ժամանակ տնօրենի հետ դահլիճում հանդիպած ծնողները բողոքներ էին հնչեցնում, թե՝ «Դուք ասացիք՝ դասապրոցեսը կվերականգնվի, բայց այն չի վերականգնվել», այսինքն՝ ուսուցիչները և՞ս չեն համաձայնում այս տնօրենի հետ աշխատել և դասեր չեն կայանու՞մ:

- Այո՛: 26 ուսուցիչ ենք, մեկ ուսուցիչ նորանշանակ տնօրենի մորաքրոջ աղջիկն է, նա դիմում է գրել և ազատվել աշխատանքից, և մենք ճիշտ չենք էլ համարել նրան այս ամենի մեջ ընդգրկելը, քանզի նրանք վերջիվերջո, բարեկամներ են,  իսկ իր ազատվելը նա հիմնավորել է, որ չի կարող այս կոլեկտիվում և մթնոլորտում աշխատել, մյուս բոլոր մանկավարժները մեկ մարդու նման փետրվարի 4-ին հայտարարեցինք, որ նախարարին ենք պահանջում, որպեսզի հանդիպենք ու հասկանանք այս նշանակման բուն պատճառը, մեզ ոչ ոք բանի տեղ չդրեց, եթե կադրերը տեսել եք, ոստիկանական ուղեկցությամբ նորանշանակ տնօրենին մտցրին դպրոց, մենք դպրոցից դուրս եկանք, մեր նկատմամբ ծանուցումներ եղան, Ոստիկանություն հրավիրեցին բողոքողներին, անգամ Կառավարության դիմաց ենք ակցիաներ արել, բայց երբ տեսանք, որ այդ ամենը անարդյունք է, փետրվարի 3-ին մանկխոր նիստը որոշում կայացրեց՝ որ գնում ենք գործադուլի: Քանի որ այդ պահին դպրոցում արհմմիություն չունեինք, տեղեկացրինք նաև Հանրակրթության վարչությանը, որ որոշել ենք գնալ այդ քայլին:

Փետրվարի 11-ից, մեր իրազեկման համաձայն, ուսուցիչները գտնվում են գործադուլում:

Բնականաբար ծնողները սկսեցին անհանգստանալ, առանց այդ էլ ամեն օր գալիս էին և հետաքրքրվում, թե ինչ է լինելու, ինչ անել, եթե դասապրոցես չկա, և, ինչքան տեսնում եք, հույս էլ չկա, որ կլինի: Ծնողները որոշեցին դիմել նման քայլի և գրել դիմումներ՝ իրենց երեխաներին դպրոցից հանելու կապակցությամբ: Շեշտեմ, որ անընդհատ ծնողները փորձել են հանդիպել նորանշանակ տնօրենին, նա չէր հանդիպում: Հավելեմ, որ ծնողներ կան, զանգում են անգամ նախարարություն, ասում, որ այս վիճակն է, դասապրոցես չկա, բայց այնտեղ զարմանում են կամ անտեղյակ ձևանում: 

Գիտեք, ամենացավալին այն է, որ Նախարարությունը թքած ունի այս ամենի վրա, անգամ մեզ անվանում են Աղմկողներ, չգիտեմ ինչեր, իսկ երբ մենք հարց ենք բարձրացնում, թե ինչ հիմունքներով կատարվեց այդ ընտրությունը, մեզ անգամ աբսուրդային բացատրություններ են բերվում, թե նախկինում դպրոցում կային քաղաքականացվածության տարրեր, և նոր տնօրենի ընտրությունը եղավ բացառման հիմքով՝ նախկինին բացառեցի, նորին ընտրեցի:

- Հա՛յկ, իսկ ի՞նչ իրավիճակ է այժ, ի՞նչ պատասխան տվեց Քարմիլե Առաքելյանը բորբոքված և դիմում գրող ծնողներին:

- Տնօրենը ծնողներից խնդրել է կարծեմ մեկ, թե երկու օր ժամանակ, որպեսզի կամ պատասխանի, կամ նրանց դիմումները ընդունի և հրաման տա երեխաներին հեռացնելու:

- Իսկ թվե՞ր ունեք, այս պահի դրությամբ քանի՞ ծնող է դիմում գրել:

- Ինչպես նշեցի դպրոցն ունի 370 աշակերտ, մոտավորապես հարյուր դիմում կա այս պահին:

 

դիտվել է 896 անգամ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan